«Մեր կյանքի ամենամեծ սեր», «Գժվում եմ Ձեր համար»․ Սոֆյա Պողոսյանի հրապարակումը նորածին որդու հետ և Աշոտ Տեր-Մաթևոսյանի արձագանքը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ծնողներ են դարձել։ Զույգն արու զավակ է ունեցել։ Նորաթուխ մայրիկը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ և մակագրել․ «Բարի գալուստ, մեր հրեշտակ»։

Մեկնաբանությունների բաժնում Աշոտը գրել է․ «Գժվում եմ Ձեր համար»։

Սոֆյան Սթորի բաժնում էլ է հրապարակել նկարն ու գրել․ «Մեր կյանքի ամենամեծ սեր»։ Դերասանուհին նաև նշել է փոքրիկի լույս աշխարհ գալու օրը՝ 18/08/21թվական։

Ծննդաբերությունից առաջ Սոֆյան մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ փոքրիկը լույս աշխարհ է եկել, Հայրիկը Հայաստանում է և դեռ չի գրկել իր երեխային։ Սոֆյան ու փոքրիկը ևս շուտով կգան Հայաստան։
Նշենք, որ դերասանուհին առաջին անգամ է մայրիկ դռնում, Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի։