Ալեքս Ռոդրիգեսը հետ է վերցրել սուպերքարը, որը Ջենիֆեր Լոպեսին նվիրել էր հոբելյանի առիթով

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, հետ է վերցրել սուպերքարը, որը երգչուհուն նվիրել էր ծննդյան օրվա առիթով։ Աստղի երկրպագուներն ուշադրություն են դարձրել լուսանկարի վրա, որը նա հրապարակել է Ինստագրամում, հայտնում է The Sun-ը։

Ռոդրիգեսը երգչուհուն նվեր էր մատուցել 50-ամյակի առիթով։ Նա կարմիր «Porsche»-ն ձեռք բերելու համար ծախսել է մոտավորապես 140 000 դոլար։ Ռոդրիգեսը հրաժարվել է այդ առիթով մեկնաբանություն անել։

Հետևորդները չեն գնահատել բեյսբոլիտսի արարքը։ «Դաժան է։ Լուսանկարվել ես ավտոմեքենայի ֆոնին, որն ինքդ ես նվիրել Ջենիֆեր Լոպեսին նրա ծննդյան օրվա աթիով։ Ծիծաղում եմ», «Ինչպե՞ս ես համարձակվել նրանից վերցնել «Porsche»-ն», «Ինչպիսի անպատշաճ քայլ»,- մեկնաբանություններում գրել են հետևորդները։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Alex Rodriguez (@arod)