Ջենիֆեր Լոպեսը կրկին հիացրել է իր անթերի մարզավիճակով և երիտասարդ տեսքով (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը շարունակում է ներկայաբալ անթերի տեսքով՝ ապացուցելով, որ տարիքն իրեն չի խանգարում պահպանել լավ մարզավիճակը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 52-ամյա Ջեյ Լոն նոր լուսնակարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ հիացնելով երկրպագուներին երիտասարդ տեսքով: Լուսանկարներում երգչուհին պատկերված էր կոստյումով և տոպով, որը թույլ էր տալիս տեսնել հարթ ու մարզված որովայնը:

Ինչպես պարբերականը հայտնում է, Ջեյ Լոն ուշագրավ կերպարով այցելել էր քննարկելու Netflix հեռարձակող ծառայության հետ իր վերջին նախագծի մանրամասները: