Բարբրա Ստրեյզենդը դարձել է Billboard-ի ռեկորդակիր

Երգչուհի Բարբրա Սթրեյզանդի անունը Billboard 200 աղյուսակի պատմության էջերում է:
Նա դարձել է միակ կինը, ում ալբոմները 1960 թվականից ի վեր ամեն տասնամյակ ընդգրկվում էին Թոփ 20-ում և Թոփ 40-ում:

Օգոստոսի 6-ին թողարկվել է նրա «Release Me 2» երգերի ժողովածուն: Այն մտել է Billboard 200 աղյուսակ 15-րդ տեղով:
Այն ներառում է արխիվային ձայնագրություններ՝ ներառյալ Ստրեյզենդի դուետները Վիլի Նելսոնի հետ (“I’d Want It to Be You”), Բարի Գիբը (“If Only You Were Mine”) և նույնիսկ Կերմիտ գորտը (“Rainbow Connection”):