Աստղագուշակ օգոստոսի 23-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր շատ բան պիտի անեք: Օրվա առաջին կեսին հաջողության հասնելը այնքան էլ դժվար չի լինի. դուք լավ կիմանաք, թե ինչի եք ձգտում, արագ կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին: Շատ Խոյերի այդ հատվածում կօգնեն ընկերներն ու նոր ծանոթները, որոնց դուր կգան նշանի ներկայացուցիչների գաղափարները:

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ ժամանակահատված կլինի: Ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, երբեմն էլ մտերիմներին հեռու պահել հակասական արարքներից: Հավանական են չծրագրված ծախսեր: Գնումների հարցում լավ է չշտապեք. սպոնտան ձեռքբերումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաճելի անակնկալների ու հաջող զուգադիպությունների օր է: Հաճախ դրանք պարզապես տրամադրություն կբարձրացնեն, բայց երբեմն էլ մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդառնան: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կօգնի արագ գլուխ հանել իրավիճակից ու կհուշի՝ ինչպես գործել:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Շփումները շատ հաճելի կլինեն, հետաքրքիր զրույցներ կվարեք, ուրախության առիթներ կստեղծվեն: Օրը հարմար է աշխատանքի, մասնագիտական ծրագրերի մասին զրուցելու համար: Լավ գաղափարներ կհայտնվեն: Որոշ Ցուլեր ազդեցիկ համախոհներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե ուշադիր լսել խորհուրդները, եթե դրանք հին ծանոթներն են տալիս: Նման մարդիկ հաճախ կտեսնեն այն, ինչ դուք չեք նկատել, կկարողանան հուշել՝ ինչպես գործել: Ոչ բոլոր Երկվորյակներն այսօր կկարողանան խուսափել դժվարություններից, բայց կասկած չկա, որ նշանի ներկայացուցիչները բոլոր փորձությունները կհաղթահարեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Գնումների հարցում մի շտապեք, եթե խոսքն այնպիսի իրերի մասին է, որոնց կարիքն առանձնապես չունեք: Վերջնական ընտրություն անելուց առաջ մի քանի տարբերակ համեմատեք: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու և ընտանեկան միջոցառումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անակնկալներով լի կլինի: Ինչ-որ բան ծրագրելը բարդ կլինի, քանի որ իրավիճակը հաճախ կփոխվի, ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի: Այսօր ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու և արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից երկար ու ձեզ համար կարևոր ընկերություն կսկսվի: Որոշ Խեցգետիններ նոր նախասիրություն ձեռք կբերեն, որը բազում դրական հույզեր կպարգևի: Օրվա երկրորդ կեսը հարմար է հատկապես խոշոր գնումների համար: Կարող եք ձեռք բերել այն, ինչ պետք կգա աշխատանքի և ուսման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ է չշտապեք: Օրը վատը և առանձնապես բարդ չէ, բայց շտապողական որոշումները հազվադեպ հաջող կլինեն: Որոշ Առյուծներ ցանկալին իրականության տեղ կընդունեն, ակնհայտ բաները չեն նկատի: Աշխատեք պատրանքներ չկառուցել: Եթե իրավիճակն օբյեկտիվորեն գնահատեք, կհասկանաք՝ ինչպես արժե գործել:

Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ ընկերների հետ: Հին ծանոթները հաճելի լուրեր կբերեն կամ էլ կկիսվեն գաղափարներով, որոնք ձեր սրտով կլինեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ և ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ ու վեճեր: Չարժե դրանք սրտին մոտ ընդունել. խոսքը մանրուքների մասին կլինի, որոնք շուտով պարզապես կմոռացվեն: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, դուք ձեզ ավելի հանգիստ և ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է հին գործերին վերադառնալու և կյանքի կոչելու համար այն, ինչը վաղուց եք մտածել: Ամեն ինչ կստացվի, եթե համառ ու բավականաչափ համբերատար լինեք: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ շփումները կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք կիմանաք՝ ինչպես դուր գալ շրջապատողներին և ձեզ այնպես կպահեք, որ բոլորին կհմայեք: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն շրջապատողների թերություններն են նկատում, չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին: Շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է տնային գործերի համար: Դրանք ձեզ չեն հոգնեցնի, ձանձրալի չեն թվա: Մտերիմները հաճույքով կօգնեն, հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Ընդհանուր հոգսերը կօգնեն մոռանալ անցյալի տարաձայնությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ: Ամեն անգամ ձեզ մոտ չի ստացվի միանգամից կյանքի կոչել մտածածը, բայց դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի: Համառությունը կօգնի հաղթահարել խոչընդոտները: Ամեն անգամ չէ, որ ձեր գաղափարները հասկանալի կլինեն շրջապատողներին, բայց բոլորի համար պարզ կլինի, որ ձեզ հետ վիճելն անիմաստ է: Մի քիչ ժամանակ կանցնի և ակնհայտ կդառնա՝ դուք նպատակին տանող միակ ճիշտ ճանապարհն եք ընտրել:

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Նման մարդկանցից դուք կսովորեք այն, ինչ շուտով անպայման պետք կգա: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան արժե խուսափել երկար զրույցներից, ինչպես նաև այն հարցերը քննարկելուց, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Լավ է չպարտավորեցնող, հաճելի զրույցներ վարեք: Ծիծաղելու, զվարճանալու առիթներ փնտրեք և ուրախացրեք շրջապատողներին. ձեզ կհաջողվի բոլորին դրական տրամադրել:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում կկարողանաք ցանկացած գործից գլուխ հանել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել, և դուք կլսեք նրան: Հավանական են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ: Դրանց դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վատ չի դասավորվի: Այն կուրախացնի նոր հնարավորություններով: Օրինակ՝ կկարողանաք իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Չի բացառվում՝ կռահեք սիրելիի ցանկության մասին ու հասկանաք՝ ինչ է պետք անել, որպեսզի այն իրականանա:

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ: Այսօր ձեր համակրանքն ու վստահությունը կփորձեն շահել ամենատարբեր մարդիկ, որոնց մտադրություններն ամեն անգամ թափանցիկ չեն լինի: Մի շտապեք կիսվել գաղտնիքներով, պատմել հեռուն գնացող ծրագրերի մասին: Օրվա երկրորդ կեսը հաջող գործարքներ, ինչպես նաև նվերներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե հասարակ ու լրիվ անամպ անցնի: Բայց դուք կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու, դժվարություններից գլուխ հանելու ձևը: Պատրաստ եղեք փորձարկումներ անել, նոր բան փորձել, նպատակին տանող սեփական ուղին փնտրել: Ուրիշի փորձը միշտ չէ, որ օգտակար կլինի, իսկ հաղթանակները հաճախ կշեղեն ձեզ:

Հարմար օր է նույնիսկ ամենահամարձակ գաղափարներով կիսվելու համար: Ձեզ կհաջողվի համախոհների խումբ կազմել, որոնց հետ միասին կկարողանաք եթե ոչ աշխարհը շուռ տալ, ապա գոնե այն դեպի լավը փոխել: Ձեր ոգևորվածությունը վարակիչ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև, ոգեշնչող ու հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Հարմար ժամանակ է նոր ծրագրերը կյանքի կոչելու համար: Շատ բան լավ կստացվի, ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Նոր ծանոթներին դուր կգան ձեր գաղափարները: Որոշ Ձկներ համախոհներ կգտնեն, որոնց հետ շուտով կընկերանան:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Դուք կկարողանաք չծրագրված գնումներ անել, կուրախացնեք մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար, որոնք դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: