Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին ապահարզանի դիմում ներկայացնելուց 6 ամիս անց նկատել են միասին ճաշելու գնալիս (լուսանկարներ)

Ապահարզանի դիմում ներկայացնելուց վեց ամիս անց Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին ճաշելու են գնացել Մալիբուում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը 40-ամյա Քիմին ու 44-ամյա Քանյեին հինգշաբթի միասին նկատել են Մալիբուում ճաշելու գնալիս:

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է զույգը մեքենան կայանում շքեղ հյուրանոցի դիմաց, որը գտնվում է Քարդաշյան/Ջեներ ընտանիքի սիրելի ռեստորաններից մեկի հարևանությամբ:

Հիշեցնենք, որ ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմն ապահարզանի դիմում է ներկայացրել փետրվարին՝ իր որոշումը պատճառաբանելով անընդունելի տարաձայնություններով, որոնք զույգի միջև ի հայտ են եկել դժվարություններով լի տարվա ընթացքում, երբ ռեփերը, որոշ տեղեկությունների համաձայն, պայքարում էր հոգեկան առողջության խանգարումների դեմ: