Ռավշանա Կուրկովան առաջին անգամ ցույց է տվել որդուն՝ հայ ամուսնուց

Հանրահայտ ռուսաստանաբնակ՝ ազգությամբ ուզբեկուհի դերասանուհի և մոդել Ռավշանա Կուրկովան առաջին անգամ հրապարակել է լուսանկարներ որդու՝ Գասպար Ամարյանի հետ։

«Սիրտս մեծանում է որդուս հետ։ Եվ իհարկե, սա իմ կյանքի լավագույն տարին է՝ ամենակարևորը, գլխավորը, սպասվածը, ամենաերջանիկը»,- որդու հետ լուսանկարները մակագրել է Կուրկովան։

40-ամյա դերասանուհին երկար ժամանակ հանրությունից թաքցրել է թե՛ հղիությունը, թե՛ որդու լույս աշխարհ գալու փաստը։

Գասպարը Ռավշանայի առաջին և միակ զավակն է։ Երեխան ծնվել է մեկ տարի առաջ, բայց ծնողները ոչ մի հրապարակում չէին կատարել նրա մասին։ Ռավշանայի ամուսինը բիզնեսմեն Սերգեյ Ամարյանն է, որի հետ նրանք միասին են արդեն երկու տարի։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Ravshana Kurkova (@rav_shana)