Մարիամ Մերաբովան հանդես կգա Koktebel Jazz Party փառատոնում

Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիամ Մերաբովան կերգի Koktebel Jazz Party փառատոնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Երգչուհին հանդես կգա Miraif բենդով, որը հիմնադրել է երգչուհու ամուսինը` վիրտուոզ դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը, որը մահացել է 2019-ին։

Մերաբովան փառատոնին կկատարի հեղինակային ստեղծագործություններ, աշխարհահռչակ ջազային ստեղծագործություններ, ինչպես նաև խորհրդային երգեր ջազային ներկայացմամբ։

Koktebel Jazz Party միջազգային փառատոնը անցկացվում է օգոստոսի 20-ից 22-ը Կոկտեբել գյուղում: 2021 թվականի փառատոնի հեռարձակումները կարելի է տեսնել կայքում և սոցիալական ցանցերում:

Փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես լրագրող Դմիտրի Կիսելևի մասնավոր նախաձեռնություն: Տարիներ շարունակ փառատոնին ներկա են եղել հայտնի ջազ երգիչներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է KJP-2017 հյուրը: