«Նոր Ալիք 2021». Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը կրկին առաջատար է

Սոչիում այսօր օրերին անց է կացվում «Նոր Ալիք 2021» փառատոնը։ Երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնում է երգիչ Սարո Գեւորգյանը, որը հիանալի ելույթ է ունեցել նաև մրցութային երկրորդ օրը։

Մրցույթային երկրորդ օրը Սարո Գեւորգյանը կրկին առաջատար է եղել։ Երգիչը կատարել է «Կուզես» երգն ու 89 միավոր ստացել։ Մրցութային երկու օրերի արդյունքում Սարոն 179 միավոր ունի։

Ի դեպ, համերգային մասը վարել են Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը։