Արտյոմ Կաչերն առաջարկություն է արել սիրելիին (տեսանյութ)

Արտյոմ Կաչերն առաջարկություն է արել սիրելիին` Ալեքսանդրային։ Ուրախալի նորության մասին հայտնել են Artik-ն ու Asti-ն «Նոր ալիք 2021»-ին հաջորդած երեկույթի ընթացքում։

Պարզվում է՝ մրցույթը հանդիսատեսի համար ոչ միայն նոր արտիստների է պատրաստել, այլև ուրախալի իրադարձություններ ռուսական էստրադայի՝ արդեն հայտնի աստղերի կյանքում։ Արտյոմ Կաչերն ամուսնության առաջարկ է արել սիրելիին՝ Ալեքսանդրային, և նա դրական պատասխան է տվել։

Ի դեպ, Արտյոմ Կաչերը սպասված առաջարկությունը հրապարակային չի արել, սակայն աստղի գաղտնիքը բացահայտել են Artik-ն ու Asti-ն։

Սիրահարներին անձամբ շնորհավորելու համար բեմ է բարձրացել նաև «Ձայնը» նախագծում Արտյոմի մարզիչ Լեոնիդ Ագուտինը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от PE✪PLETALK.RU (@peopletalkru)