Համացանցում է հայտնվել «Սարդ-մարդը» նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Սոցիալական ցանցերում տարածվել է “Spider-Man: No Way Home” ֆիլմի թրեյլերը՝ գլխավոր դերում Թոմ Հոլլանդի մասնակցությամբ. հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Տեղեկության համաձայն՝ ներկայում Sony Pictures և Disney ընկերությունները, որոնք զբաղվում են ֆիլմի թողարկմամբ՝ սոցցանցերից ակտիվորեն հեռացնում են արտահոսած կոնտենտը՝ փորձելով խանգարել հոլովակի տարածմանը:

Տեսանյութը գաղտնի նկարահանվել է բջջային հեռախոսով՝ մեկ այլ սմարթֆոնի էկրանից: Ընդ որում, ցուցադրված տարբերակը վերջնական չէ, քանի որ տեսանյութը դեռ հետարտադրական փուլում է. որոշ դրվագներում երևում են անավարտ հատուկ էֆեկտներ:

Մեկնաբանելով Instagram-ում արտահոսքը՝ գլխավոր դերակատար Թոմ Հոլանդը երկրպագուներին հավաստիացրել է, որ թրեյլերի պրեմիերան դեռ պատրաստ չէ:

Ֆիլմի սյուժեի մանրամասները հեղինակները գաղտնի են պահում: