«Մենք լրացնում ենք միմյանց». Լենա Ղազարյանը սիրելի ունի

Տարեսկզբին Լենա Ղազարյանը նշել էր, որ իր կյանքում ստեղծագործական բուռն շրջան է: Իսկ անձնականի մասին նա գերադասում է չխոսել, միայն հաստատել էր ամուսնալուծության մասին լուրը և հավելել, որ ապրում է իր երգերով:

Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհին երեկ սոցցանցերի իր էջրում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ:

«Նշանի հետ ծանոթացել ենք ընդհանուր ընկերների, հարազատների միջոցով: Ընթացիկ հանդիպումներ շատ են եղել, որոնք նպաստել են մեր մտերմությանը: Շփվում ենք արդեն 7 ամիս: Երգարվեստի բնագավառից չէ, գործարար է. մի քանի բիզնես է տնօրինում»,- Bravo.am-ին պատմել է երգչուհին:

Սիրելիի մասին խոսելիս Լենան փակագծեր շատ չի բացել, միայն ասել է, որ լրացնում են միմյանց: Զույգն առաջիկայում կօրինականացնի հարաբերությունները: