Ինչպես է Քիմ Քարդաշյանը աջակցել Քանյե Ուեսթին Իրինա Շեյքից բաժանվելուց հետո

Քիմ Քարդաշյանը Քանիե Ուեսթին ապահարզան է տվել փետրվարին, սակայն ռեփերի հետ լավ հարաբերություններ է պահպանել՝ հանուն երեխաների:

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ, որ Քանյեն 3 ամսվա հարաբերություններից հետո բաժանվել է Իրինա Շեյքից՝ Քիմը որոշել է աջակցել իր երեխաների հորը:

Քարդաշյանը դեռ Քանյեի երաժշտության երկրպագուն է: 40-ամյա աստղը Stories-ում տեղադրել է կադր իր մեքենայից, որտեղ տեսանելի է վահանակը: Պարզվում է, որ Քիմը լսում է ռեփեր Քանյե առաջիկա ալբոմը, չհաշված այն փաստը, որ նախօրեին նրանց նկատել են միասին ընթրելիս:

Նշենք, որ խոսակցություններ կային, որ Իրինան և Քանյեն սիրավեպ են ունեցել կնոջ՝ Քիմի հետ բաժանվելուց հետո: Քանյեն երկար տարիներ ճանաչում է սուպերմոդելին, որը 2010 թվականին նկարահանվել է ռեփերի տեսահոլովակում` իր Power սինգլի համար: Ենթադրվում է, որ Իրինան դժգոհ էր Քանյեի՝ Քիմի հետ շարունակվող մտերմությունից: Երաժշտին մոտ կանգնած աղբյուրները փորձում են հերքել Իրինայի և Քանյեի վատ բաժանման մասին բոլոր լուրերը:

Հիշեցնենք, որ TMZ-ի տվյալներով՝ Քիմ Քարդաշյանն ապահարզան է տվել դեռ փետրվարի 19-ին: Բաժանման պատճառը նա անվանել է «անհաշտ տարաձայնությունները»: