Արքայական բույր. Ինչ օծանելիք է օգտագործում Եղիսաբեթ 2-րդը

Եղիսաբեթ թագուհին 95 տարեկան հասակում հրաշալի տեսք ունի: Միայն թե դա լավ գենետիկայի արդյունք չէ, պարզապես թագուհին շատ խիստ գրաֆիկ ունի: Իսկ տեսքը պահպանելու համար կա իրերի մի փոքր ցուցակ, որտեղ օծանելիքը զբաղեցնում է առաջին տեղը:

Հայտնի մարդիկ, ովքեր երբևէ հանդիպել են Եղիսաբեթ 2-րդին, ասում են, որ նրանից «վարդերի» հոտ է գալիս: Ինքը՝ թագուհին, բազմիցս խոստովանել է, որ շատ է սիրում ծաղկային բույրեր: Southern Libing-ը հայտնում է, որ երկար տարիներ թագուհին օգտագործում է միայն մեկ օծանելիք՝ White Rose from Floris: Հենց դա էլ Եղիսաբեթ 2-րդն ընտրել է արքայազն Ֆիլիպի հետ հարսանիքի օրը: Հոտը պարունակում է մեխակի նոտաներ` թագուհու սիրած ծաղիկը:

Ինչ վերաբերում է թագավորական ընտանիքի մյուս անդամներին՝ հայտնի է, որ Քեյթ Միդլթոնը սիրում է Jo Malone-ի Orange Blossom բույրը: Իսկ ահա Մեգան Մարքլը նախընտրում է ծաղկային Oribe Côte d ‘ Azur Eau de Parfum-ը: