Մադոննան ակնարկել է, որ իր 15-ամյա որդին գեյ է (տեսանյութ)

Հայտնի երգչուհի Մադոննան իր ծննդյան տարեդարձը մեծ մասշտաբով է նշել. 63-ամյակը նշելու համար աստղն իր 27-ամյա ընկերոջ ՝ Ահլամալիք Ուիլյամսի և վեց երեխաների (երկու հարազատն և չորս որդեգրված) հետ մեկնել է Իտալիա:

Տոնը նշելուց հետո աստղը և նրա ընտանիքը երկարաձգել են արձակուրդը և որոշ ժամանակ մնացել Ապենինյան թերակղզում։

Գնացքում արված տեսանյութում Մադոննան փորձել է փոխանցել իրենց անհոգ արձակուրդի մթնոլորտը և ցույց է տվել, թե որքան են զվարճացել ճանապարհորդության ժամանակ: Տեսանյութը ներառում է նաև մի դրվագ, որտեղ նրա 15-ամյա որդին՝ Դեյվիդը, կրքոտ համբուրում է մի տղայի:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նրա որդին համբուրում է ինչ-որ տղայի»,- գրել են մեկնաբանություններում:

Դեյվիդը երբեք նմանատիպ հայտարարություններով հանդես չի եկել, բայց մի անգամ նա մետաքսյա զգեստով «նորաձևության ցուցադրություն» է կազմակերպել տանը, այդ իսկ պատճառով երգչուհու որոշ հետևորդներ որոշել էին, որ նրա որդուն դուր են գալիս տղամարդիկ:

«Արդյո՞ք այս տղան գեյ է»,- այն ժամանակ երկրպագուները հետաքրքրվում էին Մադոննայից:

Ինքը՝ Մադոննան, ԼԳԲՏ համայնքի իրավունքների բուռն պաշտպան է և միշտ բացահայտ և համարձակ աջակցել է դրա ակտիվիստներին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Madonna (@madonna)