Մարգարիտա Սիմոնյանը բացատրել է, թե ինչու չի ամուսնանում Տիգրան Քեոսայանի հետ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Почему я?» յութուբյան շոուի ժամանակ երգչուհի Վալերիայի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու մինչև հիմա չի ամուսնացել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ, ում հետ նա ապրում է 9 տարի և մեծացնում է երեք երեխաներին։

«Երբեք չեմ ցանկացել ամուսնանալ։ Տիգրանը սկսում է ընդվզել այդ առիթով։ Նա ինձ պարբերաբար առաջարկություն է անում, մատանիներ նվիրում, իսկ ես ասում եմ. «Սիրելիս, ես պարզապես մատանիներ եմ հավաքում»։ Ինձ թվում էր չէի վախենա։ Ավելի լավը լավի թշնամին է։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Ժամանակակից աշխարհում դա ինչ-որ ձևականություն է»,- խոստովանել է Սիմոնյանը։

Որպես օրինակ նա բերել է իրավիճակ, երբ ցանկացել է գնել անշարժ գույք Սոչիում, իսկ նրա ամուսինը կտրականապես դեմ է եղել։ Պաշտոնական ամուսնության առկայության դեպքում նա ստիպված կլիներ համոզել ամուսնուն հիփոթեք ձևակերպել։