«Կնոջդ հետ լուսանկարվիր»․Գալուստյանի և Բուզովայի լուսանկարները բուռն արձագանք են ստացել համացանցում

Հայտնի հումորիստ, շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանը ռուս երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ լուսանկարների շարք է հրապարակել Ինստագրամում: Աֆրիկայում արված լուսանկարը հետևորդները հեղեղել են մեկնաբանություններով, որոնք զերծ չեն եղել նաև զայրույթով լի խոսքերից։

Նշենք՝ օրերս հայտնի դարձավ, որ «Աստղերն Աֆրիկայում» նախագիծը Օլգա Բուզովայի հետ միասին կվարի Միխայիլ Գալուստյանը:

«Գալուստյան, դու է՞լ ես այնտեղ։ Ընկերներ, ես ամռանն Աֆրիկայում էի, բայց ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու: Եվ շուտով մենք կտեսնենք իսկական շոու․ աստղերն այնտեղ գոյատևում են իրական ջունգլիներում՝ առյուծների, ընձուղտների, ռնգեղջյուրների կողքին։ Բայց ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են նրանք գոյատևելու սովի պայմաններում։ Մենք Օլյայի հետ կչափենք նրանց համբերությունը, կստուգենք նյարդերը, օգնության հասնելու պատրաստակամությունը և հումորի զգացումը, քանի որ առանց հումորի նման պայմաններում չի լինի»,- լուսանկարը մեկնաբանել է Գալուստյանը։

«Միշա, դե մի մանրացիր, լուսանկարվիր կնոջդ հետ, նա գեղեցկուհի է», – գրել է օգտատերերից մեկը։

Դրան ի պատասխան Գալուստյանը հարցրել է, թե ինչու չի կարելի լուսանկարվել ուրիշների հետ։ Օգտատերն էլ պատասխանել է, թե մյուսների հետ կարելի է, միայն թե ոչ Բուզովայի հետ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)