Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը, որը գլխավորել է Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կարողությունը գնահատվում է 13 մլրդ դոլար:
Այս տարվա ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է ձեռնարկատիրուհի և Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրի Ելենա Բատուրինան, որի կարողությունն, ամսագրի տվյալներով, կազմում է 1,3 մլրդ դոլար, ինչպես և նախորդ տարի:
Երրորդ տեղը զբաղեցրել է «Չերկիզովո» խմբի համասեփականատեր Լիդիա Միխայլովան իր ընտանիքի հետ (1.3 մլրդ դոլար), չորրորդ տեղը՝ «Լուկօյլ» ընկերության բաժնետիրոջ Լեոնիդ Ֆեդունի դուստր Եկատերինան, որը նաև «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նրա կարողությունը կազմում է 900 մլն դոլար: