Ինստագրամում Անջելինա Ջոլին գերազանցել է Ջենիֆեր Էնիսթոնի ռեկորդը

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Ինստագրամ սոցիալական ցանցում  հավաքել է ավելի քան 9,1 մլն բաժանորդ։ Դերասանուհու մոտ այդքան բաժանորդ է հայտնվել ընդամենը մի քանի օրում, այս մասին հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։

Առաջին երեք ժամվա ընթացքում Անջելինա Ջոլին երկու միլիոն բաժանորդ ուներ։ Նա առաջ է անցել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնից և դերասան Ռուպերտ Գրինտից։ Ջոլին գրանցվել է տվյալ  հարթակում օգոստոսի 20-ին։

Դերասանուհին էջ է ստեղծել, որպեսզի աջակցի աֆղան ժողովրդին, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել ՌԴ-ում արգելված «Թալիբան» կազմակերպության ներկայացուցիչների կողմից երկրի գրավման պատճառով: Առաջին գրառումը, որ Ջոլին տեղադրել է Աֆղանստանից ժամանած աղջկա նամակն է, որը պատմել է զավթիչների հանդեպ վախի մասին։