Պապարացիները Բեն Աֆլեքին նկատել են Ջենիֆեր Լոպեսի համար ամուսնական մատանի գնելիս

Պապարացիներն ամերիկացի դերասան Բեն Աֆլեքին նկատել են երգչուհի, դերասանուհիև պարուհի Ջենիֆեր Լոպեսի համար ամուսնական մատանի գնելիս: Այս մասին հայտնում է Page Six-ը։

Նշվում է, որ դերասանին նկարահանել են Կալիֆորնիայում շոփինգի ժամանակ։ Նա Tiffany ոսկերչական խանութ է այցելել իր մոր՝ Քրիս Էնն Բոլդթի և որդու՝ Սեմի հետ։ Նրանք միասին ուսումնասիրել են մատանիները։

Աֆլեքը և Լոպեսը հանդիպել են 2000-ականներին։ Դերասանն այն ժամանակ դեռ երգչուհուն ամուսնության առաջարկություն էր արել, բայց հարսանիքն այդպես էլ չկայացավ: 2004 թվականի հունվարին հայտնի դարձավ նրանց հարաբերությունների խզման մասին։ 2021թ․-ին դերասանները միասին արձակուրդ են անցկացրել Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում, որից հետո զույգին կասկածում են վերամիավորման մեջ։