Փոլ ՄաքՔարթնին կհրատարակի The Beatles-ի՝ նախկինում անհայտ երգերը

Բրիտանացի երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին պատրաստվում է հրատարակել The Lyrics խորագրով գիրքը, որում ներկայացնելու է The Beatles խմբի՝ նախկինում անհայտ երգերի բառերը:

Ինչպես փոխանցում է The Guardian-ը, ստեղծագործությունը հիմնված է լինելու ՄաքՔարթնիի և պոետ Փոլ Մալդունի զրույցների վրա: Գիրքը ներկայացնում է ՄաքՔարթնիի ստեղծագործական կյանքի բոլոր փուլերը և նկարագրվում է որպես «ինքնանկար 154 երգով»:

Նախկինում չհրապարակված երգերի տեքստերը հայտնաբերվել են բրիտանացու գրանցման գրքույկներից մեկում, երբ վերջինս նախապատրաստվում էր գրքի պատրաստմանը: Ստեղծագործությունը կթողարկվի նոյեմբերի 2-ին և կներառի նաև նախկինում չհրապարակված անձնական լուսնակարներ, ձեռագրեր և նկարներ: Յուրաքանչյուր երգ ուղեկցվելու է դրա ստեղծման պատմությամբ: