Էմմա Կորրինը W ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե «The Crown»-ում Ջոշեմ Օ’Կոննորիրի հետ ինչպես է պատրաստվել իր դերին:
Ոսկե գլոբուսի դափնեկիրը հիշում է. «Ես ուզում էի, որ ամեն ինչ իսկական լիներ: Ես և Ջոշեմը մի ամբողջ հետազոտություն կատարեցինք, ուսումնասիրեցինք նրանց պատմությունը… Պարզ դարձավ, որ Դիանայի անկայուն մանկությունը հանգեցրեց նրան, որ նա հյուրընկալություն էր փնտրում, ջերմություն և ուշադրություն: Մենք գիտեինք, որ նա շատ ջերմ անձնավորություն էր, որը ձգում էր դեպի մարդկանց: Նա ցանկանում էր, որ իրեն խնամեն և ընդունեն, բայց թագավորական ընտանիքում հանդիպեց հակառակ վերաբերմունքի»:
25-ամյա աստղը հավելել է. «Մեր մտահոգությունները սեփական կերպարների և միմյանց նկատմամբ խոսում էր այն մասին, որ ինչ տեսարան էլ որ լիներ, մենք ամբողջովին կենտրոնացած կլինեինք այդ պահերի մասին ճշմարտությունը պատմելու վրա»: