Երաժիշտ Քանյե Ուեսթը 200 դոլար արժողությամբ նվագարկիչով սկսել է տարածել իր նոր՝ Donda ալբոմը: Այս մասին հաղորդվում է կատարողի պաշտոնական կայքում:
Բացի Ուեսթի նոր ստեղծագործությունները լսելուց, սարքի միջոցով հնարավորություն է տրվում փոխել ցանկացած երգի ձայնը: Օրինակ, հնարավոր է վերահսկել վոկալը, հարվածային գործիքները, բասը, առանձնացնել երգերի առանձին հատվածներ և ավելացնել երաժշտական էֆեկտներ: Բացի այդ, հնարավոր է բեռնել սեփական աուդիո գրադարանը նվագարկիչի վրա:
Արտիստի նոր ալբոմի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է: Ըստ արտիստի մենեջերի՝ թողարկումը պետք է տեղի ունենա այսօր՝ օգոստոսի 26-ին: Նույն օրը Չիկագոյի Soldier Field մարզադաշտում տեղի կունենա ալբոմի երրորդ ուղիղ հեռարձակումը:
Ավելի վաղ պարզվել էր, որ Ուեսթը փաստաթղթեր է ներկայացրել՝ իր անունը պաշտոնապես կրճատելու համար՝ իր վաղեմի՝ Ye մականունով:
«Ye»-ն Ուեսթի վաղուցվա մականունն է և երաժիշտի ութերորդ սոլո ալբոմի անվանումը, որը թողարկվել է 2018 թվականին:
Посмотреть эту публикацию в Instagram