PROJECT LA-ի նոր տեսահոլովակը` «Լինես իմ երազում» երգի հիման վրա

PROJECT LA խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Լինես իմ երազում» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Երգը կատարում է խմբի հիմնական մենակատար Գոռ Սուջյանը։

Նշենք, որ PROJECT LA-ը ներկայացնում է Լևոն Արևշատյանի հեղինակային երգերը` գրված դասական բանաստեղծությունների հիման վրա:

Էդգար Պոյի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունները երգերի վերածելուց հետո Լևոն Արևշատյանը որոշեց անդրադառնալ հայ դասականների՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններին: Իսկ վերջին շրջանում խումբը ներկայացնում է նաև հենց իրենց համար գրված խոսքերով երգեր։