Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Կոմպոզիտորների միությունից։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում:

Վլադիլեն Բալյանը բազմաթիվ սիրված երգերի հեղինակ է, այդ թվում՝ «Տարիներ հետո», «Կուզե՞ս լինիմ», «Սերս գաղտնի թող մնա»,
«Մայրս փոքրիկ», «Ամեն տեսակ երգեցի», «Թափառում ենք փողոցներում», «Սիրո երգ» և այլն։