Պապարացիները լուսանկարել են Փերիս Հիլթոնին մեծահարուստ փեսացուի հետ Սարդինիայում հանգստանալիս (լուսանկարներ)

Ամերիկացի հեռուստաաստղ, դերասանուհի Փերիս Հիլթոնը այս շրջանում իր հանգիստն է վայելում նշանածի հետ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, պապարացիները Հիլթոնին և դերասան, ձեռնարկատեր և պարզապես մեծահաուստ ներդրող Քարթեր Ռեումին նկատել են Սարդինիա կղզում նավարկելիս: 40-ամյա Հիլթոնն ու 40-ամյա Ռեումին լուսանկարել են նավում համբուրվելիս և գրկախառնվելիս:

Նշվում է, որ իտալական կղզում հայտնվելուց առաջ Հիլթոնը ժամանակ է անցկացրել նաև Միջերկրական ծովի՝ մեծությամբ չորրորդ կղզում՝ Կորսիկայում: Հեռուստատեսային աստղը ևս մեկ անգամ հիացրել է անթերի կազմվածքով: