Ռիհաննան և A$AP Rocky-ն պլանավորում են ամուսնանալ

Երգչուհի Ռիհաննան և ռեփեր, երաժշտական պրոդյուսեր A$AP Rocky-ը գրեթե երկու տարվա հարաբերություններից հետո, կարծես թե, ծրագրում են լուրջ քայլերի գնալ: Ըստ US Weekly-ի՝ զույգը մտադիր է ամուսնանալ:

Աստղերը վաղուց դադարել են թաքցնել իրենց հարաբերությունները: Նրանց հաճախ կարելի է տեսնել նույն հանդերձանքով և պարբերաբար կրկնվող համատեղ զբոսանքներով: Ինսայդերների կարծիքով՝ իրենց հարաբերություններում ամեն ինչ այնքան լավ է, որ նրանք այժմ պատրաստ են անցնել հաջորդ մակարդակին:

Հիշեցնենք, որ Ռիհաննայի և A$AP Rocky-ի սիրավեպի մասին խոսակցություններ էի պտտվում դեռևս 2020 թվականի հունվարին: Այնուհետև երգչուհին, ով բաժանվեց արաբ միլիարդատեր Հասան Ջամիլից՝ երեք տարվա հարաբերություններից հետո, այնուհետև նրան նկատել են ռեփերի հետ՝ Նյու Յորքի հյուրանոցներից մեկում: Իսկ 2021 թվականի մայիսին A$AP-ը GQ ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Ռիհաննան իր կյանքի սերն է: