Բեքհեմն իր շների մասնակցությամբ զվարճակի տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով Շների միջազգային օրը

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, որը նաև մարզչական գործունեություն է ծավալում, սովորություն ունի սոցցանցում տեսանյութեր և լուսանկարներ հրապարակել իր ընտանիքի անդամների հետ հանգստից կամ այլ միջոցառումներից:

Այսօր Բեքհեմը տեսանյութ է հրապարկել իր սիրելի կենդանիների մասնակցությամբ՝ շնորհավորելով Շների միջազգային օրվա առթիվ:

Տեսանյութում մարզիկն ուշագրավ կերպով կերակրում է կոկեր սպանիել ցեղատեսակի իր երկու շանը: Վերջինս շներին չիպս է «հյուրասիրում» իր իսկ բերանից: