Թագավաորական ընտանիքի անդամներից ո՞վ է ռասիստական արտահայտություն արել Հարրի և Մեգանի որդու հասցեին

Սասեքսի դուքս և դքսուհի Հարին և Մեգանն Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, ենթադրաբար, հայտնել են թագավորական ընտանիքի այն անդամի անունը, որը ռասիստական մեկնաբանություններ էր արել դեռևս լույս աշխարհ չեկած Արչիի մաշկի գույնի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, զույգի կենսագրության նոր թողարկված հատվածում  նշվում է, որ վերջիններս կիսվել են այդ տեղեկությամբ ամերիկացի հաղորդավարուհու հետ: Այս մասին նախօրեին է հայտնի դարձել:

Այնուամենայնիվ, Մեգանը Ունֆրիին հայտնել է, որ տվյալ անձնավորության ինքնության բացահայտումը կարող է «վնաս հասցնել նրան»:

Աղբյուրի տվյյալներով՝ կենսագրական նյութերում խոսվում է նաև թագավորական ընտանիքի հետ ամուսինների հարաբերությունների ներկա փուլի մասին: Նշվում է, որ արքայանզ Ուիլյամը «կատաղած» էր հարցազրույցի թողարկմամբ:

Հիշեցնենք, որ Հարիի և Մեգանի սկանդալային հարցազրույցը հրապարակվել էր մարտին, որի ժամանակ դքսուհին բացահայտել էր, որ թագավորական ընտանիքում մտահոգություն էին հայտնում իրենց առաջնեկի մաշկի հնարավոր մգության վերաբերյալ: Ներակայում Մեգանն ու Հարին բնակվում են ԱՄՆ-ում և մեծացնում են իրենց երկու զավակին: Որդուց բացի զույգը մեկ դուստր էլ ունի: