«Բեկորներ» հեռուստասերիալի նկարահանումները դադարեցնելու պատճառն ու COVID-19-ով վարակված դերասանները

«Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ» հեռուստասերիալը դադարեցրել է նկարահանումները, այս շրջանում նախագիծը եթեր չի հեռարձակվում։ Հեռուստադիտողները հետաքրքրվում են, թե ինչու նախագիծն այլևս եթերում չէ և երբ կվերսկսվի ցուցադրությունը։

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նկարահանումների դադարեցման պատճառն այն հանգամանքն է, որ անձնակազմում եղել են COVID-19 վարակակիրներ։

COVID-19–ով վարակված են եղել նաև դերասանուհիներ նաև Իննա Խոջամիրյանն ու Իրինա Այվազյանը։ Կայքի տեղեկություններով՝ նրանք արդեն առողջացել են և անցել կարանտինային փուլը, սակայն նկարահանումներն այս պահի դրությամբ դեռևս չեն վերականգնվել։

Թե երբ կվերսկսվեն նկարահանումները, սերիալի անձնակազմից պաշտոնական պարզաբանում առայժմ չեն տալիս։

Սերիալի ցուցադրության վերջին օրը հեռուստաընկերությունը վազող տողով տեղեկացրել է, որ COVID–19-ի կանխարգելման նպատակով ցուցադրությունը դադարեցվում է, սակայն չեն նշել, թե որքան ժամանակով: