Նոր ռեկորդ. ով է ամենաշատ լսումներ ունեցող արտիստը վերջին ամսվա ընթացքում

Հայտնի է, թե ով է դարձել վերջին ամսվա ամենալսված երաժիշտը: Chart Data-ն հայտնել է, որ Ջասթին Բիբերը նոր ռեկորդ է սահմանել. միայն անցնող ամսվա ընթացքում  ավելի քան 83 միլիոն:

«Ջասթին Բիբերը գերազանցել է Spotify-ի պատմության բոլոր արտիստների ամենամսյա ունկնդիրների ռեկորդը (83,3 միլիոն): Նա հարթակի համար 1 արտիստն է»,- գրել է պարբերականը իր Twitter-ում:

Ի դեպ, Ջասթին Բիբերից հետո The Weeknd-ը (նա ունի 74.5 միլիոն ունկնդիր) և Էդ Շիրանը (72.4 միլիոն) Spotify-ի լավագույն արտիստներից են: