Դրեյքի երկրպագուները հաշվեհարդար են տեսել Քանյե Ուեսթից

Կարծես թե, Քանյե Ուեսթի խնստագրամյան հրապարակումը Դրեյքի հասցեին անհետևանք չի անցել։ Նախօրեին հայտնի երգչի երկրպագուները մտել են Ուեսթի մանկության տունը, որը գտնվում է Չիկագոյում:

Դրեյքի երկրպագուները որոշել են վրեժ լուծել Քանյեից` իր հայտարարությունների համար: Երկրպագուները որոշ հաղորդագրություններ թողնել Ուեսթին՝ այն տան աստիճաններին, որտեղ նա մեծացել է:

Ռեփերների միջև հակամարտությունը արդեն երկար տարիների կյանք ունի, բայց Դրեյքը, կարծես թե, որոշել է յուղ լցնել կրակի վրա և Թրիփի Ռադի հետ թողարկել է Betrayal երգը, որում ռեփերը ոչ հաճելի բաների մասին է խոսում: Երկրպագուները կարծում էին, որ Դրեյքը նկատի ունի այն փաստը, որ Քանյեն անընդհատ փոխում էր իր նոր Donda ալբոմի թողարկման ամսաթիվը: Դրանից հետո Քանյեն իր Instagram-ում տեղադրել է ոչ միայն այն հաղորդագրությունների սքրինշոթերը, որոնցում նա դիմում է Դրեյքին, այլև նրա հասցեն: