Աստղագուշակ օգոստոսի 31-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հարմար չէ կարևոր որոշումներ ընդունելու և կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Արժե հեշտ գործեր ընտրել, զբաղվել ծանոթ ու լավ ուսումնասիրված մի բանով: Այդպես սխալներ չեք անի և դժվարությունների չեք բախվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ու հագեցած կլինի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք ձեր առաջ նոր հորիզոններ կբացեն: Ձեր կարողություններն ու տաղանդներն աննկատ չեն մնա, շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է: Դուք կաշխատեք ժամանակը զուր չվատնել, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Առօրյա խնդիրներն արագ կլուծեք, միապաղաղ աշխատանքից չեք հոգնի, իսկ եթե նոր բանով զբաղվելու հնարավորություն լինի, բաց չեք թողնի այն: Շատ Ցուլեր կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերին էր հայտնի:

Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ հետաքրքիր ծանոթություններ կհաստատվեն, նոր ընկերներ ձեռք կբերեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ լուրջ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադիր եղեք: Սա ամենահասարակ օրը չէ, բայց այն բացառապես հաջող կդասավորվի, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվեք: Պահի ցանկություններին մի հետևեք: Հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ այսօր պահպանել եք լրջությունը, պատասխանատու եք մոտեցել բոլոր գործերին:

Խուսափեք երկար ու դատարկ զրույցներից, հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից: Ինչքան քիչ պատմեք ձեր և ուրիշների գործերի մասին, այնքան լավ: Կարևոր բաներն արժե քննարկել միայն ամենամտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը լավ նորություններ կբերի: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հավանական են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք պատրաստ կլինեն կիսվել պիտանի փորձով, լավ խորհուրդներ տալ:

Օրվա երկրորդ կեսը կուտակված գործերից գլուխ հանելու, կազմակերպչական հարցերը լուծելու ժամանակ կլինի: Որոշ Խեցգետիններ այդ հատվածում պիտի զբաղվեն փաստաթղթերի ձևակերպմամբ կամ պիտի պետկազմակերպություններ այցելեն: Ընդհանուր առմամբ այդ շրջանը բավական հոգնեցնող, բայց արդյունավետ կլինի: Դուք շատ բան կհասցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վատ չի անցնի, եթե կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, չսպասեք ուրիշների օգնությանը: Եթե խոսք գնա համագործակցության կամ ջանքերը միավորելու մասին, ձգձգումներն ու թյուրիմացություններն անխուսափելի կլինեն: Որոշ Առյուծների դա շատ կնյարդայնացնի, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը տեղի ունեցողին հումորով կարձագանքի:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին: Ձեր հարազատներն այսօր սովորականից շատ աջակցության ու հասկացողության կարիք կունենան: Ներողամիտ եղեք ձեզ համար թանկ մարդկանց թուլությունների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բազում հաճելի անակնկալներ կբերի: Հավանական են լավ նորություններ, հաճելի հանդիպումներ, անսպասելի նվերներ: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց եք շփվել, և դուք ուրախ կլինեք նրանց հետ զրուցելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը: Չի բացառվում՝ միասին աշխատելու առաջարկ անեն մարդիկ, որոնց հետ նախկինում էլ համագործակցել եք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Սիրահարվածները կկարողանան պայմանավորվել կարևոր բաների մասին, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Երեկոն հարմար է միասին ապագայի ծրագրեր կառուցելու, երկուսիդ համար կարևոր բաների մասին երազելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չափազանց վստահող մի եղեք: Սա այն օրն է, երբ արժե ստուգել ստացվող տեղեկատվությունը, ղեկավարվել սեփական փորձով և առողջ բանականությամբ, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդներով: Նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք համարձակ ու ինքնատիպ կլինեն: Դրանք պարզապես հրաշալի կթվան, բայց ամեն ինչ ևս մեկ անգամ մտածելը չի խանգարի: Հնարավոր է՝ դրանցում թույլ տեղեր գտնեք, որոնք նախկինում չեք նկատել:

Երբեմն դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը. դուք կշեղվեք, կմտածեք դատարկ բաների, ինչ-որ աննշան իրադարձությունների մասին: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող և արդյունավետ կանցնի: Դա հարմար ժամանակ կլինի աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթություններն ու ճիշտ եզրահանգումներ անել: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի: Բայց իրադարձություններն այդ հատվածում ուզածից դանդաղ կզարգանան: Դա կարող է նյարդայնացնել: Աշխատեք հույզերին չտրվել. եթե հանգստություն պահպանեք, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնելն ավելի հեշտ կլինի: Շատ հարցերում կօգնեն ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նշանի հատկապես տպավորվող ու զգայուն ներկայացուցիչներին օրը այնքան էլ հաճելի չի թվա: Շփումները կհոգնեցնեն: Հին ծանոթները հաճախ նկատողություններ կանեն, իսկ նորերը լավագույն տպավորությունը չեն թողնի: Երբեմն դժվար կլինի այն զգացումից ազատվելը, որ շրջապատված եք անբարյացակամ տրամադրված մարդկանցով:

Աշխատեք ուշադրություն դարձնել հաճելի իրադարձություններին, որոնք կբերի օրը: Ուրախության առիթներ էլ քիչ չեն լինի: Հնարավոր են աշխատանքի կամ ուսման հետ կապված լավ նորություններ: Որոշ Աղեղնավորներ եկամուտները մեծացնելու եղանակ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նույնիսկ լավ ծանոթ աշխատանքն այսօր սովորականից ավելի շատ ուշադրություն կպահանջի: Լուրջ տրամադրվեք, նույնիսկ եթե ծրագրել եք ամենահասարակ գործերով զբաղվել, և աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Շատ Այծեղջյուրներ այսօր հնարավորություն կունենան օգտակար մի բան սովորել, ինֆորմացիա ստանալ, որն ավելի ուշ կօգնի ճիշտ որոշում ընդունել:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նրանք ձեզ համար աջակցության խոսքեր կգտնեն, պիտանի խորհուրդներ կտան, լավ նորություններ կհայտնեն, երբեմն էլ անսպասելի նվերներ կանեն: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Դուք կգտնեք այն անմոռանալի դարձնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավագույն օրը չէ հեռու ապագայի ծրագրեր կառուցելու համար: Ձեզ դուր կգա երազելը, երևակայությանը տրվելը, և դա կխանգարի իրատեսորեն գնահատել և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական հնարավորությունները: Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունելը, դրանք կյանքի կոչելու հարցում շտապելը: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու և մտածելու համար, թե ինչ է պետք անել հետո:

Կհաջողվի լավ հանգստանալ, ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Դուք կիմանաք՝ ինչպես ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց և բաց չեք թողնի դա անելու հնարավորությունը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նվերներ ընտրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հանդեպ ուշադիր եղեք: Այն լավ բաները, որոնք այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտան: Հնարավորություն կունենաք ծանոթանալ և ընկերանալ անսովոր մարդկանց հետ, որոնք տաղանդավոր, գիտակ ու վառ անհատականություններ կլինեն: Դուք լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում՝ շուտով ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն:

Արժե համբերությամբ զինվել, քանի որ այսօր իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան: Հազիվ թե կարողանաք արագ գլուխ հանել գործերից: Մի հուզվեք: Ամեն ինչ կստացվի, պարզապես մի փոքր ավելի ուշ, քան սպասում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: