Նոր մանրամասներ են բացահայտվել «Ֆորսաժ» ֆիլմից

2020 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ անվերջ թվացող «Ֆորսաժ» ֆիլմաշարը կավարտվի 11-րդ մասով,- ասում է ScreenRant-ը:

Ֆիլմի նոր մասը ռեկորդներ սահմանեց և դարձավ համաճարակի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը, բայց լեգենդար Դոմինիկ Տորետտոյի արկածները շուտով կավարտվեն: Եվ, հավանաբար, վերջը ողբերգական է: Սերիալի երկրպագուների մեծ մասն այսպես է ընկալել «Ֆորսաժ»-ի գլխավոր հերոսներից մեկի մտորումները, ով ուղղակիորեն խոսել է թիմի անմահության մասին: Բացի այդ, Վին Դիզելը վերջերս ակնարկել էր, որ ֆիլմերի եզրափակիչը դրամատիկ է լինելու, և ոչ բոլոր հերոսներն են փրկվելու:

Որոշ հերոսների սպանությունը, ամենայն հավանականությամբ անհրաժեշտ միջոց է: Շատ հեռուստադիտողներ արդեն ինչ-որ հեգնանքով են նայում, թե ինչպես ֆիլմում գլխավոր հերոսները ամեն անգամ ավելի ու ավելի են խախտում ֆիզիկայի և առողջ բանականության օրենքները: Եկել է ժամանակը ցույց տալու, որ թիմի յուրաքանչյուր անդամ կենդանի մարդ է, որը նույնպես կարող է մահանալ:

Հիշեցնենք, որ տասներորդ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականին: