Դատարանը կստուգի` ինչպես է բաժանվել Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը

Մոսկվայի քաղաքային դատարանը սեպտեմբերի 28-ին կստուգի նախկին ամուսիններ՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի և ժողովրդական արտիստ Ելենա Ստեպանենկոյի կողմից սեփականության բաժանման օրինականությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ավելի վաղ բացատրել էր փակ դատավարության մասնակիցներից մեկը, գույքը հավասարապես է բաժանվել:

2018 թվականի նոյեմբերի 16 -ին ամուսինները բաժանվեցին, որից հետո նրանց մնում էր լուծել սեփականության բաժանման հարցը: Երկու կողմերի փաստաբաններն ասացին, որ պատրաստ են ամեն ինչ կիսել, սակայն կողմերը համաձայնության չեն եկել, թե որ ակտիվներն ում են բաժին հասնելու: Գույքի գնահատումը տևեց գրեթե երկու տարի։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են եղել ավելի քան 30 տարի: Բաժանման պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, երկու կողմերի ներկայացուցիչներն էլ ամուսնալուծություն են խնդրել, չնայած առաջին հայցը ներկայացրել է Ստեպանենկոն: Պետրոսյանը կրկին ամուսնացել է, նա նոր կնոջից մեկամյա որդի ունի՝ Վահանը։