Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին մեղադրել է աղջիկներին պարբերաբար վիրավորելու և նվաստացնելու մեջ: Երգչուհու խոսքով՝ իրեն առաջարկել են մասնակցել Սոլովյովի ծրագրին, թե կոնկրետ որ ծրագրի մասին է խոսքը, Օլգան չի հստակեցրել։
«Երբեք չեմ ընդունի այն, որ տղամարդը խոսքով և ֆիզիկապես նվաստացնում է աղջկան։ Վլադիմիր Սոլովյովը պարզապես զբաղվում է աբյուզինգով: Մեկ անգամ եւս ուզում եմ հաստատել իմ դիրքորոշումը. երբեք չեմ գա ձեզ մոտ շոուի և թույլ չեմ տա PR անել իմ հաշվին»,- հայտարարել է Բուզովան։
Հաղորդավարի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Երգչուհու հրապարակումից մի քանի ժամ անց հեռուստահաղորդավարը նրան խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի օգնությանը. «Նրա մոտ Ուտկինի հիվանդություն է․ երբ մարդը օգտագործում է բառեր, որոնց իմաստը չգիտի։ Եթե նա շարունակի նույն ոգով խոսել մարդկանց մասին, նրան պետք կլինի նաև փաստաբան, քանի որ կգտնվի մարդ, որը չի հանդուրժի այդ ամենը»: