«Spider-Man»-ի նոր մասը ֆիլմաշարում տևողությամբ կլինի ամենաերկարը

«Spider-Man: No Way Home» նոր ֆիլմը կարող է լինել սուպերհերոսների շարքի ամենաերկար ֆիլմը, այս մասին հայտնում է Screenrant պորտալը:

Բրիտանական Cineworld կինոթատրոնի ցանցը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, թե որքան է նոր ֆիլմի տևողությունը, այն կլինի 150 րոպե (2 ժամ 30 րոպե): Նախորդ մասերն ավելի կարճ էին:

«Սարդ-մարդը» ֆիլմի նոր մասը՝ Թոմ Հոլանդի մասնակցությամբ կթողարկվի 2021 թվականի դեկտեմբերի 16-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցում հայտնվել է «Spider-Man: No Way Home» ֆիլմի թրեյլերը: Միայն առաջին օրը տեսանյութը դիտումների քանակով ռեկորդ սահմանեց: