Մորգենշտերն ամուսնացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս ռեփեր Ալիշեր Մորգենշտերնն ու նրա սիրեցյալ Դիլարա Զինատուլինան ամուսնացել են: Այս մասին երաժիշտը հայտնել է Ինստագրամի իր էջում:

Աստղային զույգի հարսանիքը տեղի է ունեցել 90-ականների ոճով` սանդուղք, որը զարդարված է եղել փուչիկներով և պաստառներով, որից հետո նորապսակները գնացել են ամուսնության գրանցման գրասենյակ։ Զույգը եղել է վարձակալված լիմուզինով, Մորգենշտերն էլ իր հերթին կրել է լայն կոստյում: Տոնական միջոցառման հյուրերի թվում է եղել է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը:

Ամռան սկզբին Մորգենշտերնի սիրեցյալը նրան ամուսնության առաջարկություն էր արել: Հետագայում երաժիշտն ինքը առաջարկություն արեց իր ընկերուհուն`« Nominalo» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:

Դիլարան և Մորգենշտերնը սկսել են հանդիպել մինչև ռեթերի հանրահայտ դառնալը, 2019-ին զույգը բաժանվել է, սակայն հետո կրկին վերամիավորվել: