Կիրք և համբույրներ․ ինչպես է անցնում Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հանգիստը Իտալիայում

Արդեն մի քանի օր է՝ 42-ամյա Քորթնի Քարդաշյանը և նրա 45-ամյա ընկերը՝ Թրևիս Բարքերը, իրենց հանգիստն են վայելում Իտալիայում: Զույգը սկսել է իր ռոմանտիկ ճանապարհորդությունը Լիգուրիայի ափին գտնվող Պորտոֆինո էլիտար հանգստավայրից, որն այդքան սիրում են հարուստներն ու հայտնիները:

Այնտեղ սիրահարները վարձել են զբոսանավ, որտեղ ամբողջ օրը վայելել են արևը, արևայրուք ընդունել, իսկ երեկոյան նրանք դիմավորել են մայրամուտը: Քորթինին և Թրևիսն Ինստագրամում կիսվել են Պորտոֆինոյում արված լուսանկարներով։

«Սա սեր է»,- սիրառատ լուսանկարներին կից գրել է Քորթնին:

Ափին մի քանի օր անցկացնելուց հետո Քորթնին և Թրևիսը տեղափոխվել են երկրի հյուսիս: Նրանք մեկնել են Իտալիայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը` Վենետիկ: Այնտեղ սիրահարները բազմաթիվ այլ հայտնիների հետ միասին, ժամանել են Dolce & Gabbana ապրանքանիշի ցուցադրությանը, որը հավակնում է դառնալ համաճարակի սկզբից ի վեր նորաձևության ամենավառ իրադարձություններից մեկը: