Քանյե Ուեսթի նոր ալբոմը ռեկորդներ է սահմանել

Քանյե Ուեսթի նոր ալբոմը՝ Donda-ն, թողարկումից հետո մի քանի ռեկորդ է սահմանել, այս մասին հաղորդում է Variety-ն՝ հղում անելով Apple Music-ին և Spotify-ին:

Այս կիրակի համացանցում անսպասելիորեն հրապարակված ալբոմն առաջին 24 ժամվա ընթացքում 152 երկրների Apple Music Best Albums չարթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Բացի այդ, Donda-ում ընդգրկված 27 երգերից 19-ը հայտնվել են Apple Music’s Daily Top 100 Global Playlist-ում, որը ներառում է աշխարհի ամենահայտնի երգերը:

Արդյունքում, ըստ Variety-ի, Donda-ն իր առաջին օրը գերազանցեց 2021 թվականի ռեկորդը, ինչպես նաև դարձել երրորդ ամենահայտնի ալբոմը Apple Music-ում թողարկվելուց հետո:

Donda-ն նվիրված է ռեփերի հանգուցյալ մորը և այնպիսի թեմաների, ինչպիսիք են ծնողների հարաբերությունները, հոգեկան առողջությունը, արդարությունը, կրոնը և այլն: Ալբոմի ձայնագրությանը մասնակցել են հայտնի կատարողներ, այդ թվում՝ Jay-Z, The Weeknd, Travis Scott, Young Thug, Jay Electronica: