Կիրկորովի և Լոպեսի լուսանկարները Վենետիկում կայացած Dolce & Gabbana-ի ցուցադրությունից

52-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 54-ամյա Ֆիլիպ Կիրկորովը դարձել են Վենետիկում կայացած Dolce & Gabbana նորաձևության ցուցադրության հյուրերը: Այս մասին հայտնում է cosmo.ru-ն:

Իտալական նորաձևության տունը միանգամից չորս հավաքածու է ներկայացրել քաղաքի տարբեր վայրերում: Ցուցադրություններից մեկին՝ Dolce & Gabbana-ի total look-ին, ներկա է եղել նաև Ջենիֆեր Լոպեսը:

Պարզվում է՝ ցուցադրությանը ներկա է եղել նաև Ֆիլիպ Կիրկորովը, որը պահը բաց չի թողել՝ լուսանկարվելու հմայիչ երգչուհու հետ:

«Բարև գեղեցկուհի. ես և Ջենը ամենաոճայինն ենք»,- գրել է Ֆիլիպը:

Երգչուհու որոշ երկրպագուներ հեգնանքով հայտարարել են, որ Լոպեսն իրականացրել է միլիոնավոր ռուս կանանց երազանքը: