Օլգա Բուզովա ցանկություն է հայտնել հանդիպել իր դպրոցական սիրո հետ

Հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան Ինստագրամում տեղադրել է արխիվային լուսանկար, որում նա գրկախառնված կանգնած է իր դպրոցական սիրո՝ Ալեքսեյ անունով երիտասարդի հետ:

«Սա Լեշան է: Դպրոցում ամենագեղեցիկ և նախանձելի տղան: Մենք դպրոցական հարաբերություններ ունեինք, համբույրներ շքամուտքի մոտ, համատեղ ավարտական երեկո»,- իր հիշողություններով կիսվել է Բուզովան:

Նա նաև ասել է, որ մի քանի տարի ցանկացել է գտնել Ալեքսեյին, և նույնիսկ դիմել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին օգնության համար: Այժմ արտիստը բաժանորդների միջոցով է փորձում գտնել նախկին սիրելիին:

«2018-ին ես իսկապես ուզում էի գտնել նրան, որպեսզի հանդիպեմ այդքան ժամանակ անց, բայց նույնիսկ Անդրեյ Մալախովը չկարողացավ օգնել: Եթե ​​ճանաչում եք Ալեքսեյ Կրուպիցային, ինչպես է նա, որտեղ է, խնդրում եմ գրել իմ թիմին»,- խնդրել է նա:

Այս տարվա սկզբին Բուզովան բաժանվեց բլոգեր Դավայից: Դրանից կարճ ժամանակ առաջ նրանք հարսանիք էին կազմակերպել Մալդիվներում: