«Իսկ ուղեղս շարունակում է ջութակ նվագել». մահացել է Իգոր Օյստրախը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնիր ջութակահար Իգոր Օյստրախը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանճարեղ ջութակահար Դավիթ Օյստրախի որդին` Իգոր Օյստրախը, ծնվել է 1931 թվականին Մոսկվայում։ 21 տարեկանում Վարշավայում արժանացել է Վենյավսկու անվան մրցույթի առաջին մրացանակին, որից հետո միջազգային ճանաչում է ձեռք բերել։ Հաճախ հանդես էր գալիս հոր հետ։ Փարիզում նրանց համատեղ համերգներից մեկից հետո քննադատները գրեցին` Իգորն այլևս Դավիթ Օյստրախի որդին չէ, նշելով, որ որդին երաժշտության սեփական տեսլականն է մշակել, որը, սակայն դաստիարակվել է հանճարեղ հոր օրինակով։

Կրտսեր Օյստրախը բազմիցս ձայնագրվել է հոր հետ, կան նրա համերգները նաև ջութակահարների մեկ այլ տոհմի` Կոգանների հետ։ Դավիթ և Իգոր Օյստրախները, Լեոնիդ և Պավել Կոգանները ձայնագրել են Վիվալդիի համերգը չորս ջութակի համար։ Դինաստիան շարունակվել է նաև երրորդ սերնդում. նրա որդին` Վալերին (ծնվ. 1961 թ.) ջութակահար դարձավ և արդեն 16 տարեկանում նվագում էր պապի հիշատակին նվիրված համերգին` Իգոր Օյստրախի և հանճարեղ Եհուդի Մենուհինի հետ։

Իգոր Օյստրախը կթաղվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։