«Կարիբյանի ծովահենները»․ Օրլանդո Բլումը վերադառնում է, Ջոնի Դեփը՝ ոչ

Երբ Walt Disney-ը սկանդալի ֆոնին խզեց պայմանագիրը Ջոնի Դեփի հետ, Ջեք Ճնճղուկի երկրպագուներն արդեն հույս չունեին, որ կարող են երբևէ տեսնել հին դերասանական կազմին «Կարիբյան ծովի ծովահենների» նկարահանումների ժամանակ: Սակայն արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ընկերությունը մտադիր է նախագծի մեջ վերադարձնել մեկ այլ՝ ոչ պակաս նշանակալի դերասանի:

Ծովահենների շարունակության մեջ Ջոնի Դեփին սպասելը, հավանաբար անիմաստ է: Բայց We Got This Covered պորտալը, հղում անելով հավաստի աղբյուրներին, հայտնում է, որ հին դերասաններից մեկն այնուամենայնիվ կմիանա դերասանական նոր կազմին: Օրլանդո Բլումի հերոսը՝ Ուիլ Թերները, պետք է դառնա նորի ու հին պատմությունների կապող օղակը:

Հիշեցնենք, որ Ջոնի Դեփը բառացիորեն հեռացվել էր Ուոլթ Դիսնեյի բոլոր նախագծերից՝ իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատավարությունից հետո: Նախկին ամուսինների միջև դատական ​​գործն ավարտվեց ամուսնալուծությամբ՝ 2016 թվականին: