Ինչու The Weeknd-ը չի առաջադրվի Grammy 2022-ի համար

Մեծ սկանդալից հետո կանադացի երգիչ The Weeknd-ն այլևս չի առաջադրվի «Գրեմմիի», այս մասին հայտնում է Hits Daily Double-ը:

Չնայած այն հանգամանքին, որ «Save Your Tears» հիթն այս տարի մեծ պահանջարկ էր վայելում և զբաղեցնում առաջին հորիզոնականները տարբեր չարթերում, արտիստը դեռ չի կարողանա վերցնել իր մրցանակը: Բանն այն է, որ The Weeknd-ը մեղադրել է Ակադեմիան կոռուպցիայի մեջ այն բանից հետո, երբ կազմակերպիչները անտեսել են նրա «Blinding Lights» երգը, որը մի ամբողջ տարի գտնվում էր Billboard Hot 100 ցուցակում:

Ըստ աղբյուրների՝ կոնֆլիկտի պատճառը նաև այն է, որ Գրեմմիի կազմակերպիչներին չի բավարարել արտիստի որոշումը` ելույթ ունենալ ոչ թե մրցանակաբաշխությանը, այլ Super Bowl-ի ընդմիջմանը: Ինսայդերները պնդում են, որ հենց դրա համար է նա զրկվել բոլոր անվանակարգերից:

Նախորդ անգամ Գրեմիի գործադիր տնօրեն Հարվի Մեյսոն կրտսերը The Weeknd-ին պատասխանել էր պաշտոնական հայտարարությամբ. «Մենք հասկանում ենք, որ The Weeknd-ը հիասթափված է անվանակարգերի բացակայությունից: Ես ինքս զարմացա դրանից և հասկանում եմ, թե ինչ է նա զգում: Նրա երաժշտությունը հիանալի է, և նրա ներդրումները երաժշտական ​​արդյունաբերության մեջ արժանի են հարգանքի: Մենք ուրախացանք, երբ իմացանք, որ նա հանդես կգա հաջորդ Super Bowl-ում, և ուրախ կլինենք, եթե նա մեկ շաբաթ շուտ հանդես գա մեր արարողության բեմում»: