Spice Girls-ը նոր ալբոմ կթողարկի՝ խմբի 25-ամյակի կապակցությամբ

Բրիտանական Spice Girls խումբը հայտարարել է «Spice» ալբոմի թողարկման մասին՝ ի պատիվ իրենց 25-ամյակի, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Խոսելով նոր ալբոմի թողարկման մասին՝ մեներգչուհի Վիկտորիա Բեքհեմը շեշտել է, որ Spice Girls-ը չէր կարող հոբելյանական տարում շնորհակալություն չհայտնել իրենց երկրպագուներին:

«Մենք չէինք կարող 25 տարին բաց թողնել՝ առանց շնորհակալություն հայտնելու երկրպագուներին անհավանական աջակցության համար:Շնորհակալ ենք»,- ասել է արտիստը:

Այս տարվա հունիսին խումբը ներկայացրեց իր առաջին նոր երգը՝ 14 տարվա ընթացքում: