Լյուբով Ուսպենսկայան դստերը բուժման է ուղարկել կլինիկայում

Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան իր դստերը՝ Տատյանա Պլակսինային, բուժման է ուղարկել: Այս մասին գրում է «Starhit.ru»-ն ու պատմում, որ ընտանիքի ընկերների խոսքերով, մոր և դստեր միջև կրկին թյուրըմբռնումներ են առաջացել:

«Օրերս Լյուբան դստերը կլինիկա է ուղարկել, Տանյային այնտեղ են տարել քաղաքից դուրս գտնվող տանից»,- պատմել են երգչուհու շրջապատից: – Մոր և դստեր միջև կրկին սկսվեցին թյուրըմբռնումներ, կոնֆլիկտներ, ուստի որոշում կայացվեց, որ աղջիկը պետք է աշխատի մասնագետների հետ: Հաստատության կանոնների համաձայն՝ նրանից վերցրել են կապի միջոցները։ Նա կարող է սահմանված ժամերին օգտվել և ոչ ամեն օր»։

Մոր և դստեր հարաբերությունները երկար ժամանակ չափազանց լարված էին. անցյալ տարի Տատյանան մեղադրել էր Լյուբովին տնային բռնապետության մեջ և մեկնել էր Ամերիկա՝ հոր մոտ: Միայն 2021-ի փետրվարին բոլոր վիրավորանքները մոռացվել են և Պլակսինան վերադարձել է Ռուսաստան:

«Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ։ Ինձ իսկապես կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր անցել են ծանր ժամանակների, վշտերի ու դժբախտությունների միջով, իսկական երջանկության»,- զգացմունքներով կիսվել է Ուսպենսկայան ժառանգուհու հետ վերամիավորվելուց հետո։