Կիրկորովը «քաշել է» Անի Լորակին․ վերջինիս լուսանկարը ֆոտոշոփվա՞ծ է

Երգչուհի Անի Լորակին «բռնացրել են» ֆոտոշոփի մեջ, իսկ դա բացահայտելու հարցում օգնել է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: Աստղերն Ինստագրամի իրենց օգտահաշիվներում տեղադրել են նույն լուսանկարը, որոնցում երգչուհին այլ տեսք ունի:

Այսպիսով, օրերս Անին տեղադրել է «Նոր ալիք» փառատոնի լուսանկարների շարքը, որոնց թվում եղել է նաև Կիրկորովի հետ լուսանկարը: Սակայն, դրանից մեկ շաբաթ առաջ Ֆիլիպը նույն լուսանկարը տեղադրել էր նաև իր էջում։

Netizens-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լորակի լուսանկարի տարբերակը ենթարկվել է ֆոտոշոթի. դրա վրա արտիստը նկատելիորեն ավելի նիհար է, ձեռքերը բարակ են, իսկ դեմքն ավելի նեղ:

Հիշեցնենք, որ Կիրկորովը Լորակի և թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուի դստեր՝ Սոֆիայի կնքահայրն է: