«Անկախ ու ազատ Արցախ եք թողե՞լ, որ շնորհավորում եք»․ Անդրեի գրառումը

Երգիչ Անդրեն Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում նոր լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են Արցախում՝ կից գրառում կատարելով։

«Դավաճանված, բռնագրավված ու չգնահատված` Հայաստան աշխարհի դարպաս Արցախն այսօր ցավի և գերության մեջ է …
Իսկ 30 տարի առաջ ազատագրվեցիր և անկախացար արտաքին թշնամուց, դարձար պարծանք և ազատ կյանքի խորհրդանիշ Հայաստանի ու Սփյուռքի բազմամիլիոն հայերի համար, բայց ներքին թշնամիներդ չսիրեցին քեզ և ատելությունով լցված` նորից քեզ մասնատեցին, պառակտեցին ու հանձնեցին թուրք շներին՝ մեր մատաղ սերունդների հազարավոր կյանքերի և արյան գնով…

Ի՞նչն եք շնորհավորում, այ հակապետական դավաճանական խունտայի «պետ» ծառաներ։ Անկախ ու ազատ Արցա՞խ եք թողել, որ շնորհավորում եք»։