Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին երկրորդ երեխայի ծնունդից հետո

Ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Page Six-ը գրում է, որ Քանյեն սիրուհի է ունեցել, երբ Քիմը ունեցել է իրենց երկրորդ երեխային՝ Սեյնթին։

Ռեփերի նոր Donda ալբոմը ինքնախոստովանությունների շարան է։ Ալբոմի Hurricane (Փոթորիկ) երգում Քանյեն պատմել է, որ երկու երեխայի հայր լինելով` «զվարճացել է» սիրուհու հետ։ Երգում Քանյեն նաև իր վրա է վերցնում պատասխանատվությունը իր և Քիմի ընտանիքի փլուզման համար։

Կայքի աղբյուրները շեշտել են, որ խոսքը ռուս մոդել Իրինա Շեյքի մասին չէ, որի հետ ռեփերին սիրավեպ էին վերագրում։

Նշվում է նաև, որ Ուեսթը դեմ չէր լինի հաշտվել կնոջ հետ, որն ինքն է դիմել ամուսնալուծության համար այս տարվա փետրվարին։ Քիմն առայժմ չի ձգտում վերականգնել հարաբերությունները, փոխարենը Keeping up with the Kardashians շոուի վերջին թողարկման ժամանակ ասել է, որ այնպիսի տղամարդ է փնտրում, որի հետ կկիսի իր առօրյան և իր  հետ շատ ժամանակ կանցկացնի։

Ամուսինների՝ միմյանցից հեռանալու պատճառներից մեկն այն է եղել, որ Քանյեն հիմնականում ապրել է այլ նահանգում և ահռելի ժամանակ հատկացրել իր կարիերային։

Քանյեն և Քիմը ամուսնացել են է 2014 թվականին, չորս երեխա ունեն՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 3 տարեկան Չիկագոն և 3 տարեկան Փսալմը։